Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բրազիլիան արգելափակել է WhatsApp-ը
17/12/2015 21:06

Բրազիլիան արգելափակել է WhatsApp-ը

Բրազիլիայի դատարանի աննախադեպ որոշմամբ WhatsApp հաղորդակցական հարթակն արգելափակվել է։ Արգելափակումը կգործի 48 ժամ։ Արգելափակման պատճառը WhatsApp-ի կողմից Բրազիլիայի իրավապահ մարմիններին տեղեկատվության տրամադրման մերժումն էր։

Facebook-ի և WhatsApp-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ բրազիլական դատարանն առանց հաղորդակցության է թողել ավելի քան 100 մլն օգտատիրոջ՝ նշելով, որ իրենք աշխատում են արգելափակումը որքան կարելի է շուտ վերացնելու համար։

Այս իրավիճակից օգտվել են այլ հաղորդակցական հարթակները։ Ռուսական Telegram-ը հայտարարել է, որ վերջին ժամերի ընթացքում իրենց բրազիլական օգտատերերի քանակն աճել է մեկ միլիոնով։