Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Անդրեյ Պյատախինը բաց դաս է անցկացրել Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում
02/12/2015 22:22

Անդրեյ Պյատախինը բաց դաս է անցկացրել Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն անցկացրեց «Արդյունավետ կառավարման մոդելները» թեմայով բաց դաս Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում: Միջոցառման  շրջանակում ընկերության Գլխավոր տնօրենը «Մերգելյան» ակումբի անդամներին ներկայացրեց բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, ինչպես նաև կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

Դասախոսությունը կազմակերպվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից։

«Beeline-ը կարևորում է նմանատիպ հանդիպումների կազմակերպումն երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն նորարական գաղափարներ և ձգտում են կյանքի կոչել դրանք` դարձնելով կյանքն ավելի լավը: Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ հաջողության հասնելու գործում կառավարման ճիշտ մոդելի ընտրության նշանակությունը մեջ: Վստահ եմ` այսօրվա բաց դասին ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրենց գաղափարների համար կառավարման առավել արդյունավետ մոդել ընտրելու և դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի Հանրապետությունն ունի շատ խելացի, կիրթ, փայլուն երիտասարդ մասնագետների ներուժ: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը բարձր է գնահատում այս ներուժը, այդ իսկ պատճառով դեռևս անցյալ տարի մենք «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ստեղծեցինք Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբը», որտեղ ներգրավված են տարբեր մասնագիտությունների երիտասարդներ, ներկայացվում են նոր գաղափարներ և ծրագրեր, ձևավորվում են աշխատանքային խմբեր և ստեղծվում են սկսնակ ընկերություններ (ստարտափեր)։ «Մերգելյան» ակումբի շրջանակում նաև կազմակերպում ենք անհատական դասընթացներ ոլորտի առաջատար մասնագետների և ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են երիտասարդության հետ կիսել իրենց փորձն ու անցած ճանապարհը», – նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը։

Նշենք, որ Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբը հիմնադրվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից`  երիտասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ հանդիպում-քննարկումների կազմակերպման և նրանց նորարար գաղափարները խրախուսելու և աջակցելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ տարբեր ոլորտներում հետազոտություններով և մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան): Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները,  արևային եւ հեռահաղորդակցության սարքեր, կրթական լաբորատորիաներ և այլն։