374
21
2808
Beeline. «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»` նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ

Beeline. «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»` նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ

Beeline-ն աջակցում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթին։ Մրցույթը կազմակերպվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ և նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։

Ինչպես տեղեկանցում են Beeline ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ մրցույթի ընթացքում կանցկացվեն նաև սեմինարներ տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները այս ոլորտում առաջին քայլեր անող թիմերի համար։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը:

«Որպես սոցիալապես պատասխանտու օպերատոր Beeline-ն այս տարի աջակցել է բազմաթիվ ծրագրերի, որոնք մի կողմից նպաստում են ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը, մյուս կողմից խրախուսում երիտասարդներին թվային տեխնոլոգիաների միջոցով կառուցել իրենց ապագան։ Ես շատ եմ կարևորում թվային նորարարություններին ուղղված նման նախագծերը և համոզված եմ, որ ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երևույթը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք ցանկանում ենք լինել փոխակերպման էպիկենտրոնում և այս բնագավառում շարունակելու ենք աջակցել տաղանդավոր երիտասարդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud based solutions) առաջարկող թիմերին։ Մասնավորապես, լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի, ինչպես նաև կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։ «Կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը միայն դրամական մրցանակով չի սահմանափակվի։ Մենք պատրաստ ենք թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ և տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու և տեղական և միջազգային շուկաներում  վաճառելու համար», - նշել է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Ի հավելումն, երկու հետաքրքիր ստարտափերի կենտրոնը կընդգրկի ստարտափ աքսելերացիայի ծրագրում: 

Նշենք նաև, որ մրցույթի կազմակերպմանն աջակցում են Համաշխարհային բանկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ-ում գործող Knight-Mozilla OpenNews-ն։

Ի˚նչ է Հեքըթոնը 

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իրականացնել այս մրցույթը դեռևս 2011թ․ից։ Առաջին Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցել է 32 թիմ՝ ավելի քան 150 մասնակցով: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է տարեց տարի։ 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին   մասնակցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայում, որին աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել։ 2014թ․ին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]ին մասնակցեցին 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել  են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ։

Կարճ հասցե: geek.am/u/5176.html
Հայաստան Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Հեքըթոն[ՅԱՆ] Beeline Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2676 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom. բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS