374
21
2808
ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակն այս տարի կստանա Եվգենի Կասպերսկին

ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակն այս տարի կստանա Եվգենի Կասպերսկին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վեց տարվա ընթացքում 125 միլիոն դրամ է տրամադրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի ամենամյա նախաձեռնության իրականացման նպատակով

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը:  Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մրցանակաբաշխության հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը 2015-ին շնորհվելու է «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Մրցանակը հիմնվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ:

Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ընկերությունը մինչ օրս 125 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:

«ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նվաճումները և դրանց տաղանդավոր հեղինակների ձեռքբերումների գնահատանք է: Մրցանակը համաշխարհային լավագույն փորձը մեր երկրում ներկայացնելու և աշխարհին մեր մասնագետների աշխատանքը հասանելի դարձնելու Հայաստանի փորձն է: Անշուշտ, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարճ հասցե: geek.am/u/5153.html
Ռալֆ Յիրիկյան Սերժ Սարգսյան Kaspersky Lab Եվգենի Կասպերսկի Հովիկ Մուսաելյան Vivacell-MTS

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2680 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS