Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Kickstarter-ի միջոցով Baubox նախագիծը գրեթե 10 մլն դոլար է հավաքել
04/09/2015 20:15

Kickstarter-ի միջոցով Baubox նախագիծը գրեթե 10 մլն դոլար է հավաքել

Հայտնի է, որ Kickstarter հարթակում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նախագծեր, որոնք աստղաբաշխական գումարներ են հավաքում: Օրինակի համար նշենք Exploding Kittens թղթախաղը, որը 10 000 դոլարի փոխարեն հավաքագրեց 8.78 մլն:

Օրերս Baubox ժանապարհորդային բաճկոնների սթարթափը դարձել է վերոնշյալ նախագծերից մեկը: Baubox-ի հիմնադիրները նպատակ են ունեցել Kickstart-երի միջոցով հավաքագրել իրենց նախագծը սկսելու համար հարկավոր 20 000 դոլարը, և իհարկե ոք ոչի մտքով չի անցել, որ այն կհավաքի 9.192 մլն դոլար: Նման ցուցանիշով Baubox-ը դարձել է Kickstarter-ի միջոցով ամենամեծ ֆինանսավորում ստացած 4-րդ նախագիծը:

Հավելվենք, որ Baubox-ը պատրաստվում է արտադրել բաճկոններ ճանապարհորդների համար: Բաճկոններն ունեն մի շարք առավելություններ, որոնց մասին պատմվում է կից տեսանյութում: Նշենք նաև, որ բաճկոնների արժեքը կազմելու է 160 դոլար: