Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին
21/07/2015 11:21

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները սպասարկում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները:

Հանձնաժողովի որոշմամբ ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթող ճանաչվեց 3 մասնակից։  Առաջին տեղը գրավեց  «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Երկրորդ մրցանակը շնորհվեց «02» թերթի խմբագիր Արա Մովսիսյանին, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «Գոլոս Արմենիի»-ի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և եռակի Օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Շախմատը փիլիսոփայական և թագավորական խաղ է,  իսկ Հայաստանը շախմատային երկիր, որը միջազգային հանրությանը հայտնի է իր աշխարհի չեմպիոններով։ Տեսնելով լրագրողների հետաքրքրվածությունը՝ նախաձեռնությունը կարելի է համարել հաջողված։ Վստահեցնում եմ,  որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհակալություն հայտնելով Beeline-ին եւ անձամբ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, միջոցառումը հովանավորելու համար, հույս եմ հայտնում, որ այս լրագրողական շախմատային մրցաշարը կլինի ավանդական եւ կանցկացվի ամեն տարի: Մրցաշարը ուղղված է լրագրողների առողջ ապրելակերպի քարոզմանը եւ շախմատ սպորտաձեւի էլ ավելի զարգացմանը հանրապետությունում»,– նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Մրցանակների արժանացան նաև 5 մասնակից ըստ հետևյալ անվանակարգերի՝  ամենաերիտասարդ, ամենափորձառու, ամենաարագ հաղթանակ, ամենագեղեցիկ պարտիա և կամքի ուժ դրսեւորելու համար:

Նշենք, որ Հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը մեկնարկել էր առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ, որն իրականցվում էր Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ: