Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ապրիլի 24-ին ընդառաջ «Յուքոմը» անցկացրեց մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորում
13/04/2015 20:33

Ապրիլի 24-ին ընդառաջ «Յուքոմը» անցկացրեց մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորում

Ապրիլի 10-ից 11-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մեդիա և տեղեկատվական անվտանգության» ֆորում: Ֆորումը կազմակերպել էր «Յուքոմ» ընկերությունը «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվական և կիբեր անվտանգության ոլորտի մասնագետներ, բլոգերներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության փորձագետներ:

Միջոցառումը մեկնարկեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ելույթով, որտեղ նա շեշտեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առավել մեծանում են և արդիական են դառնում կիբեռանվտանգության խնդիրները: Քանի որ մոտակա օրերին տեղեկատվական անվտանգության խնդիրը պետք է լինի գերակա բոլորի համար, այս միջոցառումը ևս մեկ առիթ է քննարկելու և հանրության ուշադրությունը սևեռելու այդ խնդրի վրա»:

Ֆոռումի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համացանացում տարրական անվտանգության կանոններին՝ սկսած սոցկայքերում տարօրինակ և վիրուսային հղումներին սեղմելուց, մինչև անհայտ և կասկածելի կայքերում գրանցվելը, կամ նույնիսկ տարբեր կայքեր գրանցվելուց նույն գաղտնաբառ օգտագործելը:

«Յուքոմ» ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրին համացանցային անվտանգության էթիկայի կանոնները՝ մասնավորապես բոլոր այն գործողությունները, որոնք մարդիկ հաճախ առանց գիտակցելու կատարում են համացանցում՝ հետագայում վնասելով իրենց կամ նույնիսկ իրենց ընկերներին: «Յուքոմ» ընկերության ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը խոսեց ՏՏ ոլորտի զարգացման և վտանգների մասին:  ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց կիբեռհանցագործությունների վերաբերյալ:  Շատ կարևոր և հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև ՊՆ գնդապետ Արամ Գևորգյանը, ՊՆ գնդապետ Արմեն Ղալեչյանը: