Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
20/03/2015 21:00

Beeline. Արմավիրում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում Արմավիրի մարզում  Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Արմավիր քաղաքի մշակույթի պալատում  կայացած միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մշակույթի պալատում կցուցադրվեն Բրիտանական ֆիլմերի փառատոնի 3 ֆիլմ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Արմավիրում փառատոնի բացումը տեղի կունենա «Անտեսանելի կինը» ֆիլմով։

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ մենք ոչ միայն նպաստում ենք լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում ենք երեխաներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։  Անչափ կարևորում եմ այն համգամանքը, որ այս ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում։ Հայաստանի տարբեր շրջաններում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երեխաների և համոզված եմ, որ այս ֆիլմերի ցուցադրությունից հետո էլ ավելի կընդլայնվի նրանց մտահորիզոնը և կզարգանա ստեղծագործական որգին, իսկ  Beeline–ը  կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու բրիտանական լավագույն ֆիլմերին: Հատկանշական է, որ ֆիլմերը ներկայացնում են մարդկանց կյանքն ու հույզերը, նրանց առօրյան ու ապրումները, այսպիսով` վերստեղծելով տաբերի դարերի, ինչպես նաև ժամանակակից Բրիտանիայի նկարագիրը», – ասաց Բրիտանական խորհրդի Արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երևանյան և մինչ այսօր կայացած մարզային ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 7.500 հանդիսատես:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը: