Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AltCity UltraLight Hackathon Երևան
19/03/2015 23:36

AltCity UltraLight Hackathon Երևան

Հաշված օրեր են մնացել Երևանում AltCity UltraLight Hackathon-ի մեկնարկին: Այս մեգաիրադարձությունը նպատակ ունի աջակցելու հայկական սկսնակ կազմակերպություններին ստեղծելու իրենց սեփական ծրագրերը, խաղերը և հավելվածները, ինչպես նաև հնարավորութուն է տալիս միմյանց հետ փոխանակվելու փորձով: 

– Մարտի 27 – Գաղափարների քննարկում 

– Մարտի 28 – ծրագրավորման և դիզայնի վարպետության դասեր

– Մարտի 29 – մրցանակաբաշխության արարողություն

 

Եթե հետաքրքրեց, մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ http://goo.gl/forms/rWujNT0g2t

 

AltCity-ի մասին

AltCity-ին հիմնադրվել է Լիբանանում: Այն նպատակ է հետապնդում օգնելու սկսնակ ձեռներեցներին հաջողությանների հասնելու և կյանքի կոչելու իրենց նորարարական գաղափարները: Ընկերությունը գործունեություն է ծավալում Լիբանանում, Միջին Արևելքում ու շուտով ընդլայնելու է իր աշխարհագրությունը՝ ներառելով Հայաստանը։

 

Բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու այս մեծ իրադարձությանը: Հավանականությունը մեծ է, որ այս քայլը կփոխի Ձեր ամբողջ կյանքը: