Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն ամփոփեցին «Սովորենք Միասին» ծրագիրը

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն ամփոփեցին «Սովորենք Միասին» ծրագիրը

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը ամփոփեցին «Սովորենք Միասին» ծրագրի արդյունքները։

Ծրագրի նպատակն է նպաստել 16-25 տարեկան հատուկ կարիք ունեցող  երիտասարդների սոցիալական հմտությունների և ստեղծագործական մտքի  զարգացմանը, ինչպես նաև նրանց ներառմանը հասարակություն:  Շուրջ 20 երեխաներ ու երիտասարդներ շաբաթական 2 օր անց են կացրել կենտրոնում, ստացել հատուկ մանկավարժի և հոգեբանի ծառայություններ՝ բացահայտելով այն նախասիրություններն ու կարողությունները, որոնք կօգնեն նրանց հետագայում առավել լիարժեք զգալ հասարակության մեջ։ 

«Սովորենք Միասին» ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև երիտասարդների ծնողների հետ, ովքեր  ստացել են խորհրդատվություն և տեղեկատվություն երիտասարդների առկա հնարավորությունները օգտագործելու համար:

«Beeline»-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Քանի որ այս երիտասարդները հազվադեպ են ունենում հնարավորություն այցելելու պատմամշակութային վայրեր,  տեղում ծանոթանալ մշակութային արժեքներին և մարդկանց կողմից դարեր առաջ ստեղծված պատմությանը, մենք որոշեցինք միասին այցելել Գեղարդի վանք և այստեղ ամփոփել ծրագիրը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը շարունակում է իր յուրօրինակ համագործակցությունը Beeline-ի հետ: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտելու երեխաների և երիտասարդների նախասիրությունները և հետագայում կապեր հաստատել այն գործատուների հետ, որոնք հետաքրքրված են նրանցով, որ աշխատանքի ընդունեն արդեն որոշակի հմտություններ ունեցող երիտասարդների: Երեխաներն ու երիտասարդներն  իրավունք ունեն իրենց օգտակար զգալու մեր  հասարակությունում և իրենց ներդրումն ունենալու որոշ բնագավառներում»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2014թ–ի հոկտեմբերից։ Ծրագրի շրջանակում իրականացվել է բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև էքսկուրսիա «Մայրի» ՀԿ արհեստագործական կենտրոն, որտեղ հատուկ կարիք ունեցող  երիտասարդներն արհեստներ են սովորում և կարող են հետագայում օգտագործել դրանք աշխատանք փնտրելիս:

Կարճ հասցե: geek.am/u/4936.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS