Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը սկսել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետի տրամադրումը Երևանում
12/02/2015 16:44

Beeline-ը սկսել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետի տրամադրումը Երևանում

Այսօր՝ փետրվարի 12-ին, մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան հայտարարեց Երևանում FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկման մասին: 

Ինչպես նշեց Պատոկան, Երևանում օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկմանը մեծ ներդրումներ և ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքներ են նախորդել, ինչի շնորհիվ Հայաստանում Beeline-ի թիմն այսօր հիմնավորապես պատրաստ է ծառայության գործարկմանը: Վերջինիս խոսքով՝ «Beeline ինտերնետ» ծառայությունն ուղղված է փոխելու Հայաստանում ինտերնետի շուկան՝ զարգացման նոր խթան տալով նրան:

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, որ «Beeline ինտերնետ» նոր ծառայությունը մշակելիս ընկերությունը հիմնվել է ոչ միայն որակի ու ցածր գնի, այլև հաճախորդների համար պարզություն և հարմարավետություն ապահովելու համար: 

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով՝ 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ: 

Առաջին փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում: