Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի գագաթաժողով
12/02/2015 13:20

Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի գագաթաժողով

ՏՏ ոլորտին հուզող մի շարք հարցերի քննարկման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ռուսաստանի Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության (ԱՊԿԻՏ) հետ միասին կազմակերպում է «ՏՏ Գագաթաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը: Համաժողովը յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին կազմակերպվում է ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում: Այս տարի նախատեսվում է Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից ՏՀՏ և ԲՏ ոլորտի շուրջ 150-200 առաջատար ընկերությունների մասնակցություն:

Համաժողովի նպատակն է ամփոփել 2014թվականը, քննարկել ՏՀՏ բիզնեսի հեռանկարները, ՏՀՏ ոլորտին աջակցման արդյունավետությունը, ՏՀՏ բիզնեսի փոխներթափանցման հեռանկարները, աշխատուժի և կրթության խնդիրները և այլն: Միջոցառմանը կմասնակցեն ռուսաստանյան, հայաստանյան և համաշխարհային խոշորագույն ՏՏ ընկերությունների սեփականատերեր և առաջին դեմքեր, ենթակառուցվածքային կազմակերպությունների ղեկավարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ:

Համաժողովը կկայանա ապրիլի 1-5-ը։ 

ՆԱԽՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

  • Համաշխարհային, աշխարհաքաղաքական և տնտեսական ֆոնի վրա Ռուսաստանի և Հայաստանի ՏՀՏ շուկաների զարգացման հեռանկարները:
  • «Ներմուծման փոխարինում»՝ որպես կարգախոս. իրականություն և խեղաթյուրում: ՏՏ արտադրության խթանում, տեխնոլոգիաների փոխադրում և տեղայնացում, համաշխարհային շուկային ինտեգրում:
  • Պետական կառույցների և պետական պատվերների հետ հարաբեությունները:
  • Մատակարարման զարգացում, ծավալների կանխորոշում, ինքնակարգավորում, վենդորների հետ հարաբերություններ, ներթափանցման հնարավորություններ: Մաքսատունը, որպես արգելք կամ կարգավորման միջոց:
  • Տեխնոլոգիական միտումներ, սկսնակների և առաջնորդների փորձ, շուկա և բիզնես մուտք գործելու օրինակներ:
  • Աշխատուժ և կրթություն. իրավիճակը, խնդիրներ և լուծումներ: