Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ի՞նչ կստանանք, եթե համատեղենք Oculus Rift-ն ու Leap Motion-ը
12/02/2015 11:48

Ի՞նչ կստանանք, եթե համատեղենք Oculus Rift-ն ու Leap Motion-ը

Aesthetic ընկերությունը, համատեղելով Oculus Rift սաղավարտն ու շարժումների կարգավորիչ Leap Motion-ը, ստեղծել է Hovercast վիրտուալ ինտերֆեյսը: Այս նոր մշակման օգնությամբ սաղավարտը կրող անձը վերջապես հնարավորություն կունենա վիրտուալ աշխարհում զգալ իր սեփական ֆիզիկական ներկայությունը՝ տեսնել իր ձեռքերն ու անգամ օգտագործել դրանք որպես կառավարման գործիք: 

Հիշեցնենք, որ Leap Motion-ը փոքրիկ սմարթֆոն հիշեցնող ղեկավարման վահանակ է, որն անհրաժեշտ է տեղադրել համակարգչի մոնիտորի մոտ: Վահանակը կարող է վերահսկել նույնիսկ ամենաչնչին շարժումները` ընդհուպ մինչև 0.001մմ:

Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Hovercast վիրտուալ ինտերֆեյսը, կարող եք տեսնել՝ դիտելով ստորև ներկայացված տեսանյութը: