Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին
06/02/2015 23:18

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրվում է  սիրո տարածման ու պահպանման գաղափարին: 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում` Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: 

«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:  Համոզված եմ, որ մեր աջակցությամբ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի կդառնան հետաքրքիր և որակյալ ֆիլմեր, իսկ երիտասարդներն իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին։  Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի տարբեր մարզերում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհուրդն ուրախ է յուրաքանչյուր տարի հնարավորություն տալ հայ հանդիսատեսին դիտելու բրիտանական լավագույն ֆիլմերը: Այս տարի ևս փառատոնի շրջանակում կցուցադրվեն յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու ստացել կինոքննադատների բարձր գնահատականը»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին:  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը Մոսկվա և Սինեմա Սթար կինոթատրոններում: Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն`Դիլիջանում (5-7 մարտի, UWC Դիլիջան Քոլեջում), Արարատում (16-18 մարտի, Արարատի Մշակույթի Պալատում) և Արմավիրում (20-22 մարտի, Արմավիրի Մշակույթի Պալատում)։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։  

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը և Ռադիո FM 105.5-ը: