Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung և Microsoft ընկերությունները ներկայացրել են Kinect սենսորի հնարավորությունները
03/02/2015 12:41

Samsung և Microsoft ընկերությունները ներկայացրել են Kinect սենսորի հնարավորությունները

Samsung-ը Microsoft ընկերության հետ համատեղ Ավստրալիայում գտնվող իր սեփական խանութ-սրահում Kinect Graffiti ակցիայի շրջանակներում ներկայացրել է Windows օպերացիոն համակարգի 2-րդ սերնդի համար նախատեսված Kinect սենսորի հնարավորությունները: 12 էկրաններից բաղկացած ինտերակտիվ պատը անցորդներին հնարավորություն էր տալիս ձեռքի թեթև շարժումով տարատեսակ պատկերներ ստեղծել, որոնք նմանվում էին աղյուսե պատի վրա նկարված իրական գրաֆֆիտիի: 

Kinect ցուցիչը հետևում է մարդկանց ձեռքերի շարժումներին, այդ իսկ պատճառով գունավորում է ստանում պատի հենց այն հատվածը, որտեղ հայտնվում է մարդու ձեռքը:   

5 մետր երկարությամբ և 2,1 մետր բարձրությամբ ինտերակտիվ պատի շնորհիվ վիրտուալ գրաֆֆիտին դարձավ առաջին հավելվածը, որը հսկայական էկրանի վրա գործարկեց Windows 2-ի համար նախատեսված Kinect սենսորը: