Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
4-ամսյա արգելափակումից հետո Instagram-ը կրկին հասանելի է Չինաստանում
27/01/2015 22:31

4-ամսյա արգելափակումից հետո Instagram-ը կրկին հասանելի է Չինաստանում

Չինաստանի իշխանությունները վերականգնել են նկարների մշակման և հրապարակման համար նապատեսված Instagram սոցիալական ցանցի մուտքը: Այս մասին հաղորդում է Tech In Asia-ն՝ հղում անելով Չինաստանում գտնվող իր աշխատակիցների տրամադրած տեղեկատվությանը: 

Չինաստանում Instagram-ի մուտքը արգելափակվել էր 2014 թվականի սեպտեմբերին՝ Հոնկոնգում բռնկված բողոքի ակցիայի հետևանքով: Այդ շրջանում Instagram-ը հաշված սոցիալական ցանցերից մեկն էր, որ շարունակում էր գործել Չինաստանի տարածքում: 

Բողոքի ակցիաները Հոնկոնգում վերջնականապես դադադրեցին անցյալ տարվա դեկտեմբերի կեսին: