Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեսանյութ այն մասին, թե ինչպես են ձևավորել Apple-ի նորաբաց խանութը Չինաստանում
26/01/2015 12:45

Տեսանյութ այն մասին, թե ինչպես են ձևավորել Apple-ի նորաբաց խանութը Չինաստանում

Apple ընկերությունը YouTube-ում տեսահոլովակ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ընթացել Apple-ի նորաբաց խանութի ձևավորման աշխատանքները: Այն գտնվում է Չինաստանի Հանչժոու քաղաքում՝ Արևմտյան լճի հարևանությամբ: 

Խանութի բացումը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 21-ին: Դրա դիզայնով զբաղվել է նկարիչ Վան Դունլինը: Վերջինս խանութի պատերը ձևավորել է Հանչժոու քաղաքին նվիրված բանաստեղծության խոսքերով և վստահեցրել, որ Apple ընկերության նորաբաց խանութը դառնալու է այս քաղաքի տեսարժան վայրերից մեկը: