Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC ընկերությունը մարտին կներկայացնի Hima սմարթֆոնն ու առաջին HTC կրելի սարքը
19/01/2015 18:40

HTC ընկերությունը մարտին կներկայացնի Hima սմարթֆոնն ու առաջին HTC կրելի սարքը

Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ HTC ընկերությունը մտադիր է ներկայացնել իր նոր մոդելի սմարթֆոնը, ինչպես նաև սեփական արտադրության առաջին կրելի սարքը: Շնորհանդեսը տեղի է ունենալու մարտի 2-5-ը Բարսելոնայում կայանալիք World Mobile Congress ցուցահանդեսից առաջ: Հայտնի է, որ միջոցառմանը հրավիրված են խոշորագույն հրատարակությունների հանրաճանաչ լրագրողներ:  

Ենթադրվում է, որ Hima մոդելի սմարթֆոնն ունենալու է 20 Մպ հիմնական, ինչպես նաև UltraPixel մոդուլով դիմային տեսախցիկներ: Սարքն աշխատելու է Qualcomm Snapdragon 810 ութ միջուկանի պրոցեսորով: 

Ինչ վերաբերում է HTC կրելի սարքին, ապա այս մասին մանրամասներն առայժմ բացակայում են: Կան միայն վարկածներ, որոնց համաձայն՝ խոսքը «խելացի» ժամացույցի մասին է: