Նոյեմբեր, 2023
November 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Չինաստանում ձերբակալել են մաքսանենգի, ով 94 iPhone էր տեղափոխում իր մարմնի վրա
13/01/2015 14:22

Չինաստանում ձերբակալել են մաքսանենգի, ով 94 iPhone էր տեղափոխում իր մարմնի վրա

Չինաստանի իշխանությունները ձերբակալել են մաքսանենգի, ով անօրինական ճանապարհով 94 iPhone էր փորձում երկիր ներկրել: Ինչպես հայտնում է Sina News գործակալությունը, վերջինս սմարթֆոններն ամրացրել էր մարմնի վրա:

Մաքսանենգին, ով Հոնկոնգի բնակիչ է հանդիսանում, հաջողվել է ձերբակալել մաքսատանը: Նրան մատնել են անբնական կեցվածքն ու չծալվող ծնկները: Ինչպես արդյունքում պարզվել է, կպչուն ժամպավենի միջոցով մեղադրյալի մարմնի վրա 94 iPhone է ամրացված եղել:  

Նշենք, որ iPhone 6-ի վաճառքը Չինաստանում արգելված չէ, սակայն անօրինական ճանապրհներով այն երկիր ներկրելու փորձերն այնուամենայնիվ չեն դադարում:

Լրահոս