Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline բաժանորդները կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից
15/12/2014 14:45

Beeline բաժանորդները կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից

Beeline–ի բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Ապառիկը տեղում» ծառայությունից։ Ծառայության շրջանակում   Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բաժանորդներն առանց բանկ այցելելու տարաժամկետ վճարման պայմանով կարող են ձեռք բերել բջջային հեռախոսներ, նոութբուքեր, մոդեմներ և պլանշետային համակարգիչներ: 

«Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում մենք ոչ միայն փորձում ենք մշտապես ներկայացնել սարքավորումների լայն տեսականի, այլ ձգտում ենք դրանք առավելագույնս հասանելի դարձնել մեր հաճախորդների համար: Համոզված եմ, որ  «Ապառիկը տեղում» ծառայության շնորհիվ դրանց ձեռքբերումն ավելի պարզ և հարմար կդառնա ոչ միայն Beeline բաժանորդների, այլ նաև բոլոր ցանկացողների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Ապառիկը տեղում» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել սարքավորումներ 50.000 – 2.000.000 դրամի սահմաններում, 3-24 ամիս ժամկետով, 24% տարեկան տոկոսադրույքով: Սարքավորման ձեռքբերման պայմանագիրը ձևակերպվում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: 

Նշենք, որ բացի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից Beeline-ի բաժանորդները կարող են տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերել սարքավորումներ  նաև «Յունիբանկ»-ի և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի միջոցով։  

Տարաժամկետ վճարման պայմանով սարաքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ինչպես նաև ծառայության մանրամասներին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: