Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ավելի քան 11000 երեխա մասնակցել է Beeline-ի  և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի  համատեղ ծրագրերին
11/12/2014 22:38

Ավելի քան 11000 երեխա մասնակցել է Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերին

Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 11000 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին։ 

Ընդհանուր առմամբ, 2014թ–ի իրականացվել է 138 կրթական միջոցառում, այդ թվում  մանկապատանեկան, ընտանեկան և կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը։ Համագործակցության շրջանակում կազմակերպվել են շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների կյանքի և գործունեության մասին վավերագրական ֆիլմի դիտումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին, գաղափարներին և ոճին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կենտրոնի մասնագետների աջակցությամբ ստեղծել իր աշխատանքը։ 

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Հետևելով ծրագրերի ընթացքին, շփվելով  երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին և արձագանքներին, միանշանակորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը՝ նոր բացահայտումների միջոցով նրանք հարստացրեցին իրենց գիտելիքները, իսկ մենք Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն և մեծ ոգևորությունն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Նման ծրագրերով Կենտրոնը խթանում է երեխաների արվեստն ընկալելու եւ յուրովի վերարտադրելու կարողությունը: Այս տարի եւս բազմաթիվ երեխաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին (ներառյալ Հունիսի 1-ի կրթական ծրագրերը) եւ թանգարանային միջավայրում նորովի հաղորդ դարձան բազմապիսի ցուցադրություններին եւ հայտնի արվեստագետների աշխատանքներին»,–  ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ 2014 թվականի ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ անց են կացվել հինգ կրթական ծրագիր՝ «Կախարդական լաբիրինթ», Քաղաք «Հունդերթվասեր»,  «Ամառային Քանդակների պարտեզ», «Ձևավորիր քո ափսեն» և «Քաղաքն իմ մեջ» ծրագրերը, ինչպես նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում։ Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: