Ավելի քան 11000 երեխա մասնակցել է Beeline-ի  և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի  համատեղ ծրագրերին

Ավելի քան 11000 երեխա մասնակցել է Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերին

Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 11000 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին։ 

Ընդհանուր առմամբ, 2014թ–ի իրականացվել է 138 կրթական միջոցառում, այդ թվում  մանկապատանեկան, ընտանեկան և կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը։ Համագործակցության շրջանակում կազմակերպվել են շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների կյանքի և գործունեության մասին վավերագրական ֆիլմի դիտումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին, գաղափարներին և ոճին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կենտրոնի մասնագետների աջակցությամբ ստեղծել իր աշխատանքը։ 

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Հետևելով ծրագրերի ընթացքին, շփվելով  երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին և արձագանքներին, միանշանակորեն կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը՝ նոր բացահայտումների միջոցով նրանք հարստացրեցին իրենց գիտելիքները, իսկ մենք Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն և մեծ ոգևորությունն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը: Նման ծրագրերով Կենտրոնը խթանում է երեխաների արվեստն ընկալելու եւ յուրովի վերարտադրելու կարողությունը: Այս տարի եւս բազմաթիվ երեխաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին (ներառյալ Հունիսի 1-ի կրթական ծրագրերը) եւ թանգարանային միջավայրում նորովի հաղորդ դարձան բազմապիսի ցուցադրություններին եւ հայտնի արվեստագետների աշխատանքներին»,–  ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ 2014 թվականի ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ անց են կացվել հինգ կրթական ծրագիր՝ «Կախարդական լաբիրինթ», Քաղաք «Հունդերթվասեր»,  «Ամառային Քանդակների պարտեզ», «Ձևավորիր քո ափսեն» և «Քաղաքն իմ մեջ» ծրագրերը, ինչպես նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում։ Beeline-ը և Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: 

Կարճ հասցե: geek.am/u/4659.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Գաֆէսճեան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS