Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony Pictures-ի պատիժը չուշացավ
09/12/2014 16:05

Sony Pictures-ի պատիժը չուշացավ

Sony Pictures-ի «Հարցազրույց» ֆիլմն է, դեռ էկրան չի բարձրացել, բայց արդեն մեծ աղմուկ է հանել: Գլխավոր հերոսները երկու լրագրողներ են, ովքեր ուղևորվում են Հյուսիային Կորեա, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին սպանելու: Հյուսիսային Կորեայում ֆիլմն անվանեցին տերորիզմի ակտ ու խոստացան` հեղինակները կպատժվեն:

Պատիժը չուշացավ: Sony-ին ստացավ առաջին շնորհավորանքը` խոշոր կիբեր հարձակում: Հաքերների ձեռքում են կինոյի գործիչների, հոլիվուդյան դերասաններ Սիլվեստեր Ստալոնեի, Անջելինա Ջոլիի, Քեմերոն Դիազի, Բրեթ Փիթի և ընկերության աշխատակիցների 47 հազար 100 տերաբայթ ծավալով անձնական տվյալներ: Ցանցում են հայտնվել ստուդիայի աշխատակիցների նույնիսկ աշխատավարձի չափն ու տան հասցեները: Տվյալների մեծ մասը պահվել է Microsoft Excel ֆայլերում, որոնք գաղտնաբառով պաշտպանված չեն եղել: Հաքերները գողացել են նաև ընկերության նկարահանումների մասին գաղտնի ինֆորմացիան ու նոր ֆիլմեր, որոնք դեռ վարձույթում չեն հայտնվել: Հարձակման միակ կասկածյալը հյուսիսկորեացի ցանցահեններն են: Նրանք այդպես վրեժխնդիր են լինում իրենց առաջնորդին ծաղրելու համար: Հյուսիսային Կորեայի իշխանությունը հայտարարեց, որ կապ չունի հարձակման հետ: Երկրի պաշտպանության ազգային հանձնաժողովն էլ նշեց, որ իրենց երկրին մեղադրող կեղծ տեղեկությունները տարածել է Հարավային Կորեան:

Sony Pictures Entertainment-ի աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել, որտեղ զգուշացվում է, որ նրանց ընտանիքի անդամներին վտանգ է սպառնում: Նամակների հեղինակները ներկայացել են որպես Guardians of Peace` խաղաղության պահապաններ հաքերական խմբավորման անդամներ, բոլոր հաղորդագրությունները նույն տեքստն ունեն` հույսը կլքի ձեզ, և Sony Pictures-ը կկործանվի` All hope will leave you and Sony Pictures will collapse:

Ընկերությունը դիմել է դաշնային հետաքննությունների բյուրո. Sony-ին նման պատմության մեջ է հայտնվել նաև 2011-ն, կորցրել էր 15 միլիոն դոլար: Հյուսիսային Կորեան էլ վերջին տարիների ուժեղ հաքերներ է պատրաստում: 1800 հաքերները համարվում են երկրի զինված ուժերի էլիտան: