Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մոսկվայի կինոթատրոններից մեկում նստատեղերի փոխարեն մահճակալներ են տեղադրել
09/12/2014 12:04

Մոսկվայի կինոթատրոններից մեկում նստատեղերի փոխարեն մահճակալներ են տեղադրել

Հանրաճանաչ IKEA ընկերությունը Մոսկվայի Kinostar De Luxe կինոթատրոնում մի շատ հետաքրքիր փորձարկում է անցկացրել: Մինչև այս տարվա դեկտեմբերի 14-ը կինոթատրոնի սրահներից մեկում սովորական նստատեղերին փոխարինելու են մահճակալներ: Տոմսերի գինը կախված է լինելու ֆիլմի ցուցադրության ժամից, ընդ որում` մեկ տոմսը նախատեսված է լինելու ոչ թե անձի, այլ մի ամբողջ մահճակալի համար, որոնք, ի դեպ, 16-ն են: Դա նշանակում է, որ կինոդիտման կարելի է գալ ինչպես զույգի, այնպես էլ ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: 

Այս մտահղացման նպատակը, ըստ IKEA բրենդի, մարդկանց մեջ ջերմ զգացմունքներ արթնացելն է: Իսկ ի՞նչը կարող է ավելի մոտեցնել մարդկանց, քան մեկ ընդհանուր ծածկոցը: