374
21
2808
Beeline-ը գործարկում է «Հեռախոս սուպեր գնով» ամանորյա առաջարկը

Beeline-ը գործարկում է «Հեռախոս սուպեր գնով» ամանորյա առաջարկը

Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Հատուկ առաջարկը հնարավորություն է տալիս ձեռք բերել Samsung GT-E1202 մոդելի հեռախոս և անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում սուպեր գնով` 9900 դրամով: Առաջարկը գործում է մինչև 2015 թ. փետրվարի 28–ը ներառյալ: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:  

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում զեղչված գնով ձեռք բերել Samsung հեռախոս և ստանալ երկու ամիս Beeline ցանցի ներսում անսահմանափակ շփում: Այս ամենասիրելի և ամենալուսավոր տոնին մենք ձգտում բաժանորդներին նվիրել ավելի շատ շփման հնարավորություն և առավելագույն ուրախություն Beeline-ի պարզ ու հարմար ծառայություններից օգտվելիս», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Յուրաքանչյուր հեռախոսահամար կարող է միացվել հատուկ առաջարկին միայն մեկ անգամ: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, վճարում են նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են: 

Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդի համար 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Այս ժամկետի լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը: 

60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը, և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով:  

«Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք:  

Կարճ հասցե: geek.am/u/4620.html
Beeline Հայաստան Beeline Samsung GT-E1202 Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2679 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Armenia Startup Academy-ն ստարտափներին հնարավորություն է տալիս լրացնել բիզնես գիտելիքների պակասը

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին խոստումնալից է, և հենց այստեղ են պատրաստվում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետները։ Իհարկե, այս ամենը շատ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS