Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է «Game of Thrones» խաղի ամբողջական թրեյլերը
02/12/2014 15:16

Ներկայացվել է «Game of Thrones» խաղի ամբողջական թրեյլերը

Ինչպես արդեն նշել ենք, օրեր առաջ Telltale Games ստուդիան ներկայացրեց աշխարհահռչակ «Game of Thrones» սերիալի հիման վրա ստեղծված խաղի առաջին պաշտոնական թրեյլերը: Այժմ հասանելի է դարձել թրեյլերի ամբողջական տարբերակը:  

Խաղի առաջին՝ Iron from Ice մասում ընդգրկվելու են սերիալի 3-րդ եթերաշրջանի վերջին իրադարձությունները: Գլխավոր հերոսների դերերում հանդես են գալու Ֆորրեստեր ընտանիքի անդամները, ովքեր Հինգ թագավորների պատերազմի ժաանակ փորձելու են պահպանել իրենց գոյությունը: 

Խաղում կհանդիպեն նաև հեռուստասերիալի այնպիսի ճանաչված հերոսներ, ինչպիսիք են Տիրիոն Լաննիստերը, Սերսեյա Լաննիստերը, Մարջերի Թայրելը և Ռամսի Սնոուն: