Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Kickstarter հարթակում պիցցա-անկողնու նախագիծ է ներկայացվել
02/12/2014 14:21

Kickstarter հարթակում պիցցա-անկողնու նախագիծ է ներկայացվել

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է պիցցայի տեսքով անկողնու նախագիծ, որի հեղինակները հույս ունեն մինչ դեկտեմբերի 30-ը 126 000 ԱՄՆ դոլար ներգրավել: 

Այս ինքնատիպ անկողինը ստեղծելու մտահղացումը պատկանում է Կլեր Մանգինիելլո անունով մի նկարչուհու: Նրան հաջողվել է ստեղծել անկողնու «ուտելի» պարագաներ: Պիցցայի խմորի փոխարեն հանդես են գալիս բարձերը, որպես տոմատի մածուկ օգտագործվում է սավանը, իսկ ծածկոցն ամբղջությամբ զարդարված է պեպպերոնի կտորներով ու ախորժելի պանրով: 

«Համեղ» անկողինը հասանելի է լինելու երեք չափսերով: «Պիցցայի կտորը» ձեռք բերելու համար ներդրողներից կպահանջվի 100-ից 150 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակել: