Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը փոփոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները
01/12/2014 22:16

Beeline-ը փոփոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները

Beeline-ը հայտարարում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանների փոփոխման մասին: Այսուհետ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող և «Իմ Ընկերությունը» ծառայության իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ՀՀ տարածքում անվճար ակտիվացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը` հավաքելով *500# USSD հրահանգը, ուղարկելով 500 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 0674500 համարին:   

«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների առաջարկներին՝ մենք փոխեցինք ռոումինգի ակտիվացման պայմանները, և այժմ այս ծառայությունը կարելի է ակտիվացնել առանց վաճառքի և սպասարկման գրասենյակ այցելելու։ Մեր հիմնական նպատակն է Beeline-ի բոլոր ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար. սա այն կարգախոսն է, որով մենք առաջնորդվում ենք և շարունակելու ենք աշխատել այնքան ժամանակ, մինչև մեզ կհաջողվի գոհացնել մեր բոլոր բաժանորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

Նշենք, որ «Ռոումինգ» ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 400 օպերատորների ցանցերում: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: