Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia Lumia 730-ի միջոցով նկարվել է աշխարհի «ամենամարդաշատ» սելֆին
25/11/2014 14:16

Nokia Lumia 730-ի միջոցով նկարվել է աշխարհի «ամենամարդաշատ» սելֆին

Կարծում ենք՝ գաղտնիք չէ, թե ինչ հռչակ են վայելում սելֆիներն ամբողջ աշխարհում, այդ իսկ պատճառով սմարթֆոն արտադրող ընկերությունները, թողարկելով համապատասխան սարքեր և կազմակերպելով տարատեսակ մրցույթներ ու միջոցառումներ, չեն դադարաում ուրախացնել սելֆիի սիրահարներին: 

Հերթական ակցիայի կազմակերպիչն այս անգամ Microsoft ընկերությունն էր, որը ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռեց իր Lumia 730 սմարթֆոնի վրա: Հենց այդ սարքի միջոցով Բանգլադեշում գտնվող Bashundhara խոշոր առևտրային կենտրոնի հարևանությամբ մի լուսանկար է արվել, որում պատկերված սելֆիի սիրահարների քանակը գերազանցել է 1500-ը: Լուսանկարը, բնականաբար, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 

Հիշեցնենք, որ Nokia Lumia 730-ի վաճառքը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին, և այն հագեցած է 5 Մպ դիմային տեսախցիկով: