Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Selfie»-ին կփոխարինի «vape»-ը
19/11/2014 13:20

«Selfie»-ին կփոխարինի «vape»-ը

Օքսֆորդյան բառարանը հերթական անգամ ընտրել է տարվա գլխավոր բառը: 2013 թվականին այդ «կոչմանն» արժանացել էր «selfie»-ն, որին այս տարի փոխարինում է «vape» բառը: 

«Vape»-ը գալիս է «vapuor» բառից, որը թարգմանաբար նշանակում է գոլորշի: OxfordDictionaries.com-ում այն ավելացվել է 2014 թվականի օգոստոսին: 

Հաղթող բառի լայն օգտագործումը բացատրվում է նրանով, որ 2014 թվականի ընթացքում զգալիորեն աճել է էլեկտրոնային ծխախոտների մասին հիշատակումների քանակը, ինչն էլ իր հերթին նպաստել է «vape» (գոլորշի) բառի օգտագործման աճին: 2012 թվականից ի վեր 30 անգամ մեծացել է այդ բառին հանդիպելու հավանականությունը: