Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ի աշխատակիցները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին
11/11/2014 11:35

Beeline-ի աշխատակիցները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին

Beeline-ի ավելի քան 500 աշխատակից մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին։ Աշխատակիցները տնկեցին ծառեր, աղբից մաքրեցին ընկերության տեխնիկական և վարչական գրասենյակներին հարակից փողոցներն ու բակերը: Բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Երևանում և մարզերում գտնվող ընկերության բոլոր շինությունների,  ԱՀԿ-ների և վաճառքի ու սպասարկման գրասենյակների շրջակայքում: 

«Beeline-ի հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ արտահայտվում է ոչ միայն պարբերաբար անցկացվող շաբաթօրյակներում, այլև բնական ռեսուրսների օգտագործման օպտիմալացմանը և բնական միջավայրի պահպանությանն ուղղված տասնյակ այլ նախագծերում: Beeline-ը կշարունակի իրագործել ծրագրեր, որոնք կդարձեն մեր կյանքն ավելի լավը, իսկ այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մաքուր», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Beeline-ի բնապահպանական նախաձեռնություններն արժանացել են հասարակության բարձր գնահատականին: 2013 թ. Beeline-ը ճանաչվեց որպես էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերությունը` «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների միության և Հայաստանի գործատուների միության կողմից: