Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՀՀ կենտրոնական բանկ. բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել
11/11/2014 23:28

ՀՀ կենտրոնական բանկ. բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել

Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացրել են, որ բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:

Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար: