Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն իր հարկի տակ կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներ
07/11/2014 22:38

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն իր հարկի տակ կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներ

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությանը՝ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարներ, փոխանակել արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև:

Միջոցառմանն ակնկալվում է ավելի քան 250 մասնակից, այդ թվում` շուրջ 60 ՀեքըթոնՅԱՆի մասնակից թիմեր, 20 տեխնոլոգիական ստարտափ նախագծեր, հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, հուրեր ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և այլն։  

#ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը բաղկացած է բարձրակարգ սեմինարների շարքից, որոնք անց են կացվելու հայկական, ամերիկյան, մեծ բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրաինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների և հրեշտակային ներդրողների կողմից։ Բացի այդ, ավելի քան 10 ստարտափ նախագծեր հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները և, հաջողության դեպքում, ներգրավել սկզբնական փուլի ներդրումներ: 

«Վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ թվով ճանաչված ՏՏ կազմակերպություններ և ներդրումային ընկերություններ են մուտք գործում Հայաստան, ինչը շատ ուրախալի է: Հայաստանը կարողացել է ցույց տալ աշխարհին, որ այստեղ լիովին հնարավոր և շահավետ է ՏՏ ներդրումային ծրագրեր սկսելը»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան աջակցում է տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին և միջոցառման ընթացքում ընկերությունը 12,3 մլն ՀՀ դրամ կհատկացնի որպես դրամաշնորհ՝ լավագույն թիմերին օգնելով իրականացնել և կոմերցիալիզացնել իրենց գաղափարները»,- ասել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ի Կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը։

#ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելու է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթի` Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի  2014-ի, տարածաշրջանում առաջին անգամ տեղի ունեցող «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի հետ զուգահեռ՝ «InnoWeekEnd 2014» նորարարության տարածաշրջանային ֆորումի շրջանակներում: