Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հակերները կեղծել են ACBA-Online համակարգի կայքը
09/10/2014 12:00

Հակերները կեղծել են ACBA-Online համակարգի կայքը

Այս գիշեր ժամը 2:00-ի մոտակայքում հայտնաբերվել է հակերների կողմից ստեղծված   ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:

Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումը ստանում է   էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով:

Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը՝ դուք դրանք ինքնակամ կտրամադրեք «չարագործներին»:

Պաշտպանվելու համար հաճախորդներին խորհուրդ է տրվում հետևել հետևյալ քայլերին:
 
1. ACBA-ONLINE համակարգի էջը անցնել միայն Բանկի օֆիցիալ կայքից` www.acba.am
2. Կամ եթե հստակ գիտեք հասցեն հավաքել այն ձեռքով (https://online.acba.am)
3. Կայքում Ձեր օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):
4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»
5. Կայքի հասցեն պետք է սկսվի “https://” ոչ թե “http://” ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը:
6. Ուշադիր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»
 
 
Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ:
 
Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ իրավիճակը շտկելու և կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար համար:
 
Բանկի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 
+374   10  31 88 88  
+374  10  31 88 78

կամ հետևյալ հղումներով՝