Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԴիջիԹեք էքսպո ցուցահանդեսին ներկայցվել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի լավագույն բիզնես նախագծերը
03/10/2014 15:12

ԴիջիԹեք էքսպո ցուցահանդեսին ներկայցվել են ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի լավագույն բիզնես նախագծերը

Հայաստանում կայացած ԴիջիՔամփ ամառային երկրորդ տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի լավագույն բիզնես-նախագծերը ներկայացվեցին DigiTec տասներորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի անց է կացվում հոկտեմբերի 3-ից 5–ը Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում գտնվող «Երևան Էքսպո» կենտրոնում։

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի երիտասարդ գործարարներին այցելեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: Վերջինիս խոսքերով, Beeline-ի սոցիալական ռազմավարության կենտրոնում մշտապես տաղանդավոր երիտասարդներն են, և ընկերությունը մշտապես աջակցելու է նրանց՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր:

ԴիջիԹեք էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին երիտասարդ գործարարների բիզնես-գաղափարները ներկայացված էին տարբեր տաղավարներով և առաջացրել էին մեծ հետաքրքություն ցուցահանդեսի այցելուների շրջանում: 

Նշենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։ ԴիջիՔամփ ձեռներեցության  ամառային  ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով digicamp.digitec.am հղմանը: