Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Cult.am. մշակութային տարատեսակ միջոցառումների համար առցանց տոմսեր պատվիրելու հնարավորություն
02/10/2014 12:23

Cult.am. մշակութային տարատեսակ միջոցառումների համար առցանց տոմսեր պատվիրելու հնարավորություն

Geek.am-ն ուրախ է տեղեկացնել, որ Beeline-ի և Դինամիկա թեսթինգ սենթր-ի աջակցությամբ մշակվել է նախագիծ, որը հնարավորություն է տալիս առանց հավելյալ վճարումների առցանց պատվիրել Երևանում տեղի ունեցող մի շարք մշակութային իրադարձությունների՝ ներառյալ կինոյի, թատրոնի և սպորտային միջոցառումների տոմսեր:

Պատվիրատուն հնարավորություն կունենա տոմսեր ամրագրել իր նախընտրած տեղերի համար՝ դրանց դիմաց վճարելով առցանց: Էլեկտրոնային տոմսերի դիմաց վճարումն իրականացվում է ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով: Առցանց վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ: Վերջինս կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը: 

Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայի պմշտապես թարմացվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով cult.am կայքը:  

Նշենք նաև, որ 2013 թվականին «ArmNet Awards» ամենամյա համահայկական վեբ-մրցույթի արդյունքներով «Cult.am»-ը լավագույնն է ճանաչվել «Տարվա առաջնթաց» անվանակարգում: