Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Kickstarter-ում կարտոֆիլով աղցանը հազարավոր դոլարներ է հավաքել
08/07/2014 11:43

Kickstarter-ում կարտոֆիլով աղցանը հազարավոր դոլարներ է հավաքել

Մինչ մարդկանց մեծամասնությունը Kickstarter հարթակն օգտագործում է միլիոնավոր դոլար արժողությամբ նախագծեր կյանքի կոչելու համար, Զակ Բրաունը ցանկացել է սովորական կարտոֆիլով աղցան պատրաստել: Աղցանի նախագիծը, որի իրագործման համար անհրաժեշտ էր ընդամենը 10 ԱՄՆ դոլար, գերազանցել է բոլորի սպասելիքները: Մեկ ամիս էլ չանցած՝ Բրաունի կարտոֆիլով աղցանը ավելի քան 20.000 ԱՄՆ դոլար է ներգրավել: 

«Եթե որևէ մեկն ինձ հարցներ՝ արդյո՞ք երբևէ պատրաստել եմ կարտոֆիլով աղցան, դրական պատասխան տալ չէի կարողանա, այդ իսկ պատճառով որոշեցի դիմել Kickstarter և շտկել իրավիճակը», – ահա այսպես է Զակ Բրաունը մեկնաբանում իր մասնակցությունը:

Ճակատագրի հեգնանքը կամ գուցե անհագ սովն է դրդել մարդկանց գումար ներդնել այս նախագծում, բայց այն միանշանակ կարելի է հաջողված համարել: Գումարի մի մասը Բրաունը ծախսել է մի երեկույթի կազմակերպման վրա, որին հրավիրված էին բոլոր այն մարդիկ, ովքեր չեն խնայել իրենց գումարն ու ներդրում են կատարել: