Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Project Ara մոդուլային հեռախոսի գլխավոր դիզայները լքել է Google-ը
04/07/2014 18:41

Project Ara մոդուլային հեռախոսի գլխավոր դիզայները լքել է Google-ը

Google ընկերության Project Ara նախագծի զարգացմամբ զբաղվում է «Ինովացիոն տեխնոլոգիաների և նախագծերի» բաժինը (Advanced Technology and Projects – ATAP), որի ղեկավարն է հանդիսանում DARPA գործակալության նախկին տնօրեն Ռեգինա Դուգանը: ATAP խմբում աշխատում են դիզայներներ, ծրագրավորողներ և ինժեներներ, ում պարտականությունների մեջ է մտնում ինովացիոն պրոդուկտների մշակումը: Խմբի աշխատակիցներից մեկը Դեն Մակոսկին էր, ով աշխատում էր Ara մոդուլային հեռախոսի նախագծման վրա: ATAP-ի բոլոր աշխատակիցները Google-ի հետ երկամյա պայմանագիր են կնքում, և վերջերս լրացել է Մակոսկիի պայմանագրի ժամկետը, ինչից հետո վերջինս որոշել է լքել Google-ում զբաղեցրած իր պաշտոնն ու աշխատանքի անցնել Capital One ընկերությունում: 

Google ընդունվելուց առաջ Մակոսկին աշխատել է Microsoft-ում, որտեղ զբաղվում էր Surface թաչսքրին հարթակի մշակմամբ: 

Հիշեցնենք, որ Ara մոդուլային սմարթֆոնն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականի հոկտեմբերին: Motorola Mobilty-ի վաճառքից հետո ATAP-ն իր գործունեությունը շարունակում է Google-ի կազմում: