Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Facebook-ի «Poke» ֆունկցիան երկու անծանոթների ամուսնության պատճառ է դարձել
04/07/2014 14:17

Facebook-ի «Poke» ֆունկցիան երկու անծանոթների ամուսնության պատճառ է դարձել

Facebook սոցիալական ցանցի «Poke» ֆունկցիան 7 տարի առաջ ճակատագրական դեր է ունեցել երկու երիտասարդների՝ Սթիվի և Նաֆիսի հարաբերություններում: 

Սա սիրո պատմություն է, որը սկիզբ է առել 2007 թվականին, երբ Սթիվը սեղմել է «poke» կոճակը՝ այդպիսով իր գոյության մասին ակնարկելով Նաֆիսին: Վերջինս պատասխանել է և երիտասարդները սկսել են առցանց շփվել: Նրանց առաջին ժամադրությունը տեղի է ունեցել Կանադայի Տորոնտո քաղաքում, որտեղ երկուսն էլ բնակվում են: 

Այս պատմության մեջ ամենագեղեցիկ և անսպասելի իրադարձությունը Սթիվի ամուսնության առաջարկն է Նաֆիսին: Հունիսի 23-ին նրանք պետք է այցելեին Menlo զբոսայգին, որտեղ գտնվում է Facebook-ի գրասենյակը: Սթիվը նախապես պլանավորել էր, թե ինչպես է առաջարկություն անելու, արարողությանը պետք է միջամտեին նաև Facebook-ի աշխատակիցները, իսկ Նաֆիսը դրա վերաբերյալ կասկածի մի նշույլ անգամ չուներ: 

Զբոսանքի ժամանակ Սթիվն առաջարկում է լուսանկարվել: Այդ պահին լուսանկարիչը խնդրում է Նաֆիսին շրջվել և վերջիս զարմանքից քարանում է: Հետևի մեծ էկրանին գրված էր. «Նաֆիս, կդառնա՞ս իմ կինը»: Աղջիկը տալիս է իր դրական պատասխանը, ինչից հետո հայտնվում է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ու շնորհավորում զույգին:  

«Սա պարզապես երազ է: Դժվար է հավատալ, որ 2004 թվականին գործարկված սոցիալական ցանցն այդքան մեծ դեր է ունեցել մեր կյանքում, այդ իսկ պատճառով շատ ուրախ ենք, որ մեր համատեղ կյանքը սկիզբ է առնելու հենց Ցուկերբերգի օրհնությամբ», – ասել է Նաֆիսը: