Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հոլանդական ավիաընկերության՝ ֆուտբոլի առաջնության հետ կապված թվիթը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել
01/07/2014 23:06

Հոլանդական ավիաընկերության՝ ֆուտբոլի առաջնության հետ կապված թվիթը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել

Վերջերս տեղի ունեցած Մեքսիկայի և Հոլանդիայի հավաքականների հանդիպումից հետո, երբ հոլանդացիները վերջին րոպեների ընթացքում կարողացան հաղթանակ տանել մեքսիկացիների նկատմամբ և հավաքականին դուրս թողնել առաջնությունից, հոլանդական KLM ավիաընկերությունը ռասիստական բնույթի մի թվիթ էր արել՝ վիրավորանք հասցնելով Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին: 

Չնայած թվիթը րոպեներ անց ջնջվել էր՝ այն շատերի կողմից էր հասցրել նկատվել: Օգտատերերը պատասխան թվիթերում նշում էին, որ այլևս երբեք չեն օգտվելու KLM ավիաընկերության ծառայություններից: Իրենց գրառումներում օգտատերերը հրապարակավ մեղադրում էին ընկերությանը ռասիզմի մեջ ու դատապարտում մեքսիկացիների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: 

Թերևս, ամենադիպուկ պատասխան հարվածը հասցրեց Aeromexico ընկերությունը: Իսպաներենից թարգմանաբար թվիթն այսպես էր հնչում. «Շնորհակալ ենք անկրկնելի խաղի համար: Հպարտ ենք ու սպասում ենք ձեր վերադարձին»: