Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ճանաչեք օգտատիրոջ սեռը բառապաշարի միջոցով
30/06/2014 09:47

Ճանաչեք օգտատիրոջ սեռը բառապաշարի միջոցով

Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնց միջոցով կարելի է պարզել օգտատիրոջ ինքնությունը համացանցում և դրանցից մեկը լեզվաբանական փորձաքննությունն է, որի ժամանակ վերլուծության են ենթարկվում օգտատիրոջ տեքստային հաղորդագրություններն ու ըստ ստացված արդյունքների հնարավորություն է ընձեռվում նրա սեռի, տարիքի, կրթության և ազգության վերաբերյալ ենթադրություններ անել: Կան հատուկ օգտագործվող բառեր, որոնք, օրինակ, թույլ են տալիս տարբերել օգտատիրոջ սեռը: 

Բելգիայի ընթերցանության հետազոտման կենտրոնը վերջերս մեջ մի շատ հետաքրքիր հետազոտություն է անցկացրել, որի շրջանակներում ուսումնասիրել է բնակչության բառապաշարը: Հետազոտությանը մասնակցեց ավելի քան 500 000 հոգի: Նրանցից պահանջվում էր միայն պատասխանել մի քանի հարցի: Էկրանին տարբեր բառեր էին հայտնվում և մասնակիցը պետք է պատասխաներ արդյոք ծանո՞թ է նշված բառին, թե՞ ոչ: 

Հետազոտության տարբեր արդյունքներն առաջին հերթին պայմանավորված էին տղամարդկանց և կանանց՝ իրարից տարբերվող բառապաշարներով: Տղամարդիկ ավելի հակված են օգտագործել բառեր, որոնք առնչվում են տեխնիկայի, գիտության, զենքի, մեքենաների և քաղաքականության հետ, իսկ կանայք՝ բառեր, որոնք կապված են ծաղիկների, արտաքինի, ուտեստների և խոհանոցային պարագաների հետ: