Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ի աշխատակցի դուստրը ամենալավ նվերն է մատուցել հորը
25/06/2014 12:10

Google-ի աշխատակցի դուստրը ամենալավ նվերն է մատուցել հորը

Google-ի աշխատակիցներից մեկի դուստրը՝ Քեթին, հոր ծննդյան օրվա կապակցությամբ նամակ է ուղարկել ընկերություն և մեկ շաբաթ արձակուրդ խնդրել նրա համար:

«Հարգելի՛ Google-ի աշխատակիցներ, արդյոք չէի՞ք կարող չորեքշաբթի հանգստյան օր տրամադրել հայրիկիս: Սովորաբար նա հանգստանում է միայն շաբաթ օրերին, իսկ չորեքշաբթի նրա ծծնդյան տարեդարձն է: Բացի այդ, այժմ ամառ է», – ահա թե ինչ է իր նամակում գրել փոքրիկ Քեթին: 

Կարճ ժամանակ անց Քեթին պատասխան նամակ է ստացել Google-ի մեկ այլ աշխատակցից՝ Դենիել Շիպլակոֆֆից: Նամակում նշվում էր, որ աղջկա հայրը քրտնաջան աշխատանք է կատարել և օգտակար եղել միլիոնավոր մարդկանց համար, այդ իսկ պատճառով, նաև հաշվի առնելով  «չորեքշաբթի օրերին հանգստանալու կարևորությունը», խոստացել է մեկ շաբաթ արձակուրդ տրամադրել: