Աշխատանք. մրցույթ «Այբ» դպրոցի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնի համար

Աշխատանք. մրցույթ «Այբ» դպրոցի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնի համար

«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է մրցույթ տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների համակարգողի պաշտոնի համար:
 
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակարգողը, համագործակցելով տեղեկատվական և հաղորդակցման ծառայություններ մատուցողների հետ, ապահովում է դպրոցի տեխնոլոգիական ենթակառուցվածքի մշտական անխափան շահագործումը և կատարելագործումը:

- Աջակցություն ցանցային սարքավորումների և համակարգչային ծրագրերի տեղադրման, շահագործման և պահպանման գործառույթներին:
- RFID քարտերով գործարկվող համակարգի ընդլայնում և հիմնական համակարգի հետ ինտեգրում:
- Անվտանգության, ահազանգման, դպրոցի մշտական և հատուկ առիթներով տեղադրվող աուդիո և վիդեո շարժական և ֆիքսված համակարգերի շահագործում, ցանցային շարունակական ինտեգրում (լայֆսթրիմինգի, ռադիո հեռարձակման, տեղեկատվական հեռուստացույցների անխափան աշխատանքի ապահովում):
- Դպրոցի սերվերային համակարգի շահագործում՝ սերվերային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, դպրոցի համակարգերի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ համագործակցության իրականացում:
- Բոլոր անհրաժեշտ սարքավորումների նախնական գնահատում, ձեռքբերման աջակցություն, գործարկում և գույքագրում:
- Առցանց անվտանգության համակարգի զարգացում, օգտագործման համադպրոցական հաշվետվությունների տրամադրում:

Ուսումնասիրում և առաջարկում է դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգի համար մոբայլ, առցանց, ամպային կամ առանձնացված ծրագրային լուծումներ, ուսումնասիրում է դրանք դպրոցում առկա համակարգերի հետ ինտեգրելու հնարավորությունները, աջակցում է դրանց տեղայնացման, ադմինիստրացիայի և տարածման գործում:

- Աշակերտների շարժի կառավարում և աջակցություն հաշվետվությունների մշակմանը:
- Գնահատման համակարգի սպասարկում, արխիվացում և վերահսկում, աջակցություն հաշվետվությունների մշակմանը:
- Տարբեր գործառույթների իրականացման և գործունեության արդյունավետության մշտադիտարկում:
- Միջոցառումների և տարածքների տեխնիկական կառավարում:
- Էլեկտրոնային նյութերի գրադարանի դասակարգում և պահպանում:
- Գրադարանի ֆոնդերի հաշվառման համակարգի զարգացում և ինտեգրում մյուս համակարգերին՝ գրադարանավարի հետ սերտ համագործակցությամբ:
- Ծնողների հետ հաղորդակցության և համագործակցության ապահովման այլ համակարգերի անխափան աշխատանքի և արդյունավետության վերահսկում:
- Ծագած խնդիրների և արտակարգ իրավիճակների կառավարում և հաղորդակցության ապահովում:
- Աջակցություն ժամանակի կառավարման և ժամատախտակային համալիր համակարգերի մշակմանը և իրականացմանը:
- Տրանսպորտի օգտագործման համակարգի մշակում:
- Նախագծերի կառավարման համակարգերի մշակում:

Դպրոցների կայքերի գործառութային հնարավորությունների ընդլայնում և օգտակարության բազմազանեցում:
 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- անգլերենի իմացություն,
- նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվածություն և տեղեկացվածություն,
- խնդիրներ լուծելու կարողություն,
- վերլուծական և հետազոտական կարողություններ,
- հաշվետվողականության բարձր մշակույթ,
- ժամանակի և առաջնահերթությունների կառավարում,
- ցանցային, սերվերային սարքերի և ծրագրային ապահովման իմացություն,
- անընդհատ կատարելագործվելու ձգտում,
- որոշումներ կայացնելու և աշխատանքը սկզբից մինչև վերջ տանելու կարողություն,
- խնդիրների լայն համատեքստը տեսնելու կարողություն և դրանք ենթատեքստում վերլուծելու կարողություն,
- ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- թիմային աշխատանքի փորձառություն:

ՑԱՆԿԱԼԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- կրթական գործընթացների կազմակերպման և կառավարման իմացություն,
- համակարգերի համակցման փորձառություն,
- ցանցային ադմինիստրատորի փորձ,
- Cisco Systems հավատարմագրված ցանցային ադմինիստրատորի որակավորում,
- առցանց ծառայությունների ուսումնասիրության/կիրառության փորձ,
- տեսաձայնային սարքերի և ցանցային լուծումների համակցման, շահագործման փորձ,
- դասընթացավարի փորձ և ձիրք զարգացնելու ցանկություն:

Բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք [email protected] էլփոստի հասցեին ուղարկել.

1. ինքնակենսագրություն (CV),
2. նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում աշխատել «Այբ»-ում» թեմայով (մեկ էջից ոչ ավել):
 
Որպես նամակի թեմա պետք է նշել թափուր հաստիքի անվանումը՝ ITIS Coordinator: Հայտերն ընդունվում են մինչև 2014 թ. հուլիսի 3-ը ներառյալ:

Կարճ հասցե: geek.am/u/4107.html
Աշխատանք Այբ Դպրոց Jobs

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS