Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ին կրկին մեղադրում են «անբարեխիղճ» մրցակցության մեջ
19/06/2014 13:26

Google-ին կրկին մեղադրում են «անբարեխիղճ» մրցակցության մեջ

Google կորպորացիան հերթական անգամ մեղադրվում է Եվրոպայի տարածքում «անբարեխիղճ» մրցակցության մեջ: Բջջային հավելվածների մշակմամբ զբաղվող Aptoid ընկերության կողմից ներկայացված նոր դատական հայցի պատՃառը դարձյալ Android օպերացիոն համակարգն է:

2014 թվականի հունիսի 17-ին Եվրամիության կարգավորիչ մարմիններին ուղարկած բողոքի հայցում պորտուգալական Aptoid ընկերությունը Google-ին մեղադրում է բջջային հավելվածների շուկայում գերիշխող դիրքերի չարաշահման մեջ: Ընկերության ներկայացուցիչների համոզմամբ Google-ն օգտատերերին պարտադրում է նախընտրությունը տալ Google Play-ին՝ բջջային հավելվածների մյուս խանութներին զրկելով մրցակցության մեջ մտնելու հնարավորությունից:

Նշենք, որ Google-ի դեմ նման մեղադրանքներ ներկայացվել են նաև 2013 թվականին Nokia, Microsoft և Oracle ընկերությունների կողմից:

Google-ի ներկայացուցիչներն ու Եվրամիության անդամները հրաժարվում են ներկայացված հայցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել: