Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lytro ընկերությունը ներկայացնում է ֆայլերի նոր ֆորմատ
12/06/2014 12:09

Lytro ընկերությունը ներկայացնում է ֆայլերի նոր ֆորմատ

Lytro տեսախցիկներն իրենց թողարկման պահից հայտնվել են ուշադրության կենտրոնում: Պատճառն այն է, որ սարքը հնարավորություն է տալիս փոխել արդեն իսկ նկարված լուսանկարի ֆոկուսը:

Սակայն, բացի այն, որ սարքը բավականին թանկարժեք է, կա ևս մի խոչընդոտ, որն օգտատերերին հետ է պահում այն գնելուց: Lytro-յի լուսանկարների ֆորմատը համատեղելի չէ ժամանակակից լուսանկարչության էկոհամակարգի հետ և այն հազվադեպ է հանդիպում համացանցում: Այդուհանդերձ, ընկերությունը կարծես գտել է այս խնդրի լուծումը:

Այժմ Lytro-ն լուսանկարները պահպանում է նոր ֆորմատով, որը համապատասխանում է WebGL ստանդարտին: Առաջին հարթակը, որի օգտատերերը կկարողանան բացել և խմբագրել Lytro լուսանկարներ, 500px-ն է: Աստիճանաբար դրանք կտարածվեն ողջ համացանցում, քանի որ ընկերությունը մտադիր է նոր ֆորմատը հասանելի դարձնել նաև GitHub ծառայության համար:

Lytro-յի առաջին տեսախցիկը թողարկվել է 2012 թվականին, իսկ երկրորդ սերնդի առաջին՝ Illum տեսախցիկը ներկայացվել է այս տարվա սկզբն: Սարքի արժեքը կազմել է 1.599 ԱՄՆ դոլար: