Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Իգական անուններով փոթորիկներն ավելի մեծ վնասներ են հասցնում, քան արականները
03/06/2014 11:11

Իգական անուններով փոթորիկներն ավելի մեծ վնասներ են հասցնում, քան արականները

ԱՄՆ-ում սկսվել է փոթորիկների սեզոնը և Ձեր ուշադրությանը ցանկանում ենք գրավել մի ուշագրավ փաստի, թե ինչպես է անդրադառնում փոթորիկի անունը՝ կախված իգական կամ արական լինելուց, գրանցված զոհերի քանակի վրա:

Պարզվում է, որ մարդիկ շատ լուրջ չեն վերաբերվում փոթորիկին, երբ այն կրում է իգական անուն:

«Մեր կողմից իրականացված փորձերը ցույց են տվել, որ իգական անուններ կրող փոթորիկներն ավելի ռիսկային են և շատ ավելի մեծ վնասներ կարող են հասցնել, քան արական անուն կրողները», – նշում է Իլինոյսի համալսարանի դասախոս Շերոն Շավիթը: Վերջինիս անցկացրած հետազոտությունների համաձայն՝ մարդիկ ավելի քիչ են ձգտում պաշտպանվել «Վիկտորիա» անունը կրող փոթորիկից, և հակառակը, երբ փոթորիկը կրում է «Վիկտոր» անունը: 

Փոթորիկների բնույթն ուսումնասիրելու համար Շավիթը օգտագործել է վերջին վեց տասնամյակների վիճակագրական տվյալները: Պարզվել է, որ ոչ այնքան ուժգին փոթորիկների ժամանակ զոհերի քանակի տարբերությունը գրեթե աննշան է, սակայն քամու ուժգնացման հետ մեկտեղ նկատելի է դառնում նաև տարբերությունը: Միջինում արական անունով փոթորիկները դառնում են 15, այնինչ իգական անունով փոթորիկները՝ 42 հոգու մահվան պատճառ: 

Նշենք, որ ամեն տարի փոթորիկների պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 200 մարդ է զոհվում: