Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple ընկերության PR տնօրեն Քեթի Քոթթոնը լքում է պաշտոնը
02/06/2014 14:02

Apple ընկերության PR տնօրեն Քեթի Քոթթոնը լքում է պաշտոնը

Apple-ի PR տնօրեն Քեթի Քոթթոնը մայիսի 30-ին պաշտոնապես հեռացել է ընկերությունում զբաղեցրած իր պաշտոնից: Ավելի քան 2 տասնամյակ անցկացնելով Apple-ում՝ Քոթթոնն աշխատել է և՛ Ջոբսի, և՛ Թիմ Քուքի ղեկավարության ներքո:

Ընկերության մամլո խոսնակ Սթիվ Դոուլինգի խոսքերով՝ Քեթին այսուհետ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ և հենց այդ պատճառով էլ որոշել է լքել պաշտոնը:

«Իհարկե, չափազանց բարդ էր նման որոշում կայացնելը, բայց անկախ ամենից Apple-ը կշարունակի մնալ իմ հոգու մի մասնիկը», – ասել է Քոթթոնը: 

Նշենք, որ Fortune ամսագրում Աշխարհի Ամենաազդեցիկ Կանանց 2011 թվականի ցուցակում Քեթի Քոթթոնը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: