Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՆՎՃԱՐ սեմինար. Linux Networking World
30/05/2014 11:09

ԱՆՎՃԱՐ սեմինար. Linux Networking World

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու «Linux Networking World» սեմինարին, որը կկայանա հունիսի 5-ին, ժամը 19:00-ին:

Սեմինարն առավելապես կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ցանկանում են սովորել Linux օպերացիոն համակարգն ու գտնել դրա կիրառությունը սեփական գործունեության մեջ:

Սեմինարն ԱՆՎՃԱՐ է: Մասնակցության համար համապատասխան գիտելիքներ կամ աշխատանքային փորձ չի պահանջվում:

Սեմինարին գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ http://www.aitc.am/eng/online_registration/ և մինչ սույն թվականի հունիսի 4-ը լրացնել գրանցման հայտը:

Նշենք, որ սեմինարի ընթացքում կներկայացվի նաև 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող «Linux Essentials» դասընթացի հակիրճ բովանդակությունը:

Սեմինարը վարելու է փորձառու մասնագետ Արթուր Պետրոսյանը: