Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՏՄՊՊՀ-ն վաղը կհրապարակի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին» պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իր որոշումը
29/05/2014 16:40

ՏՄՊՊՀ-ն վաղը կհրապարակի «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին» պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իր որոշումը

Ուրբաթ՝ մայիսի 30-ին, ժամը 12-ին տեղի կունենա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ: Նիստում կհրապարակվեն  որոշումներ՝ մի քանի վարչական վարույթների արդյունքների վերաբերյալ:

Նիստի օրակարգում են մասնավորապես. «ԱրմենՏել»  ընկերությանը, «Ջերմուկ Գոլդ» և «Արփի» ընկերություններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ  հարցերը: 

Հանձնաժողովը կհրապարակի նաև իր որոշումը՝ հայկական ինտերնետային «.am» տիրույթում գրանցում իրականացնող գերիշխող ընկերությանը՝ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին» պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: