Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
CornPop. Առաջին բացօթյա կինոթատրոնը Հայաստանում
27/05/2014 20:10

CornPop. Առաջին բացօթյա կինոթատրոնը Հայաստանում

Ուրախ ենք տեղեկացնել, որ երկու երիտասարդների՝ Տաթևի և Գևորգի նախաձեռնությամբ բացօթյա կինոդիտումներ այսուհետ կանցկացվեն նաև Երևանում:

«CornPop» կինոթատրոնը գտնվելու է մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին և իր մատչելիությամբ հասանելի է լինելու բոլորի համար: Այն զինված է լինելու Հայաստանի խոշորագույն էկրանով և բարձրագույն տեխնոլոգիաներով:

Կինոթատրոնում ցուցադրվելու են թեմատիկ, դասական, հին ու նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով: Տոմսի արժեքը կազմելու է 1000 դրամ, որի դիմաց այցելուները բացի ֆիլմը վայելելու հնարավորությունից կստանան նաև բարձեր և տաք ծածկոցներ կինոդիտումն է՛լ ավելի հարմարավետ դարձնելու համար:

Բացօթյա կինոթատրոնը կսկսի գործել հունիսի 1-ից և կշարունակի ֆիլմերի ցուցադրությունը մինչ հոկտեմբերի վերջ:

Նախագծի մասին ավելի մանրամասն տեղեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել «CornPop Cinema»-յի ֆեյսբուքյան էջ՝ http://on.fb.me/1mllCAg